Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Ասում են...

Ասում են...
26.01.2016 | 00:47

... թե չի բացառվում, որ ՀՀ օմբուդսմեն դառնա ՀԱԿ ներկայացուցիչ, ոչ անհայտ Գագիկ Ջհանգիրյանը` երկու պարզ պատճառով. իշխանությունները, խորհրդարանական ընտրություններից առաջ, կփորձեն մինչև վերջ «սպառել» ՀԱԿ-ին, որպեսզի այլևս խորհրդարան չմտնի, և ապա` Գագիկ Ջհանգիրյանի օմբուդսմենացմամբ ՀԱԿ ցուցակով խորհրդարան կմտնի դարձյալ ոչ անհայտ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը` Սարիբեկ Սուքիասյանը: Գաղտնիք չէ, որ արդեն տևական ժամանակ Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է «համագործակցաբարո» լինել իշխանությունների հետ` ստանձնելով նախարարական որևէ պորտֆել: Սակայն մեր աղբյուրները գրեթե բացառում են Ջհանգիրյանի «օմբուդսմենացումը». պատճառը` տե՛ս ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի «մեջ». նրանք ցանկանում են արևմտյան «թեքումով» օմբուդսմեն:

Դիտվել է՝ 1668

Մեկնաբանություններ